16.10.2024
«Պոլոնեզից» «Օպտիմա». նոր գաղտնի փաստաթղթեր՝ Բելառուս-Ադրբեջան ռազմական առեւտրի մասին
prev Նախորդ նորություն

Վճարվում են արցախցիների 2023-ի սեպտեմբերին չստացած թոշակները. քանի՞ շահառու է արդեն ստացել

2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված կենսաթոշակների, նպաստների և «Արցախփոստ» ՓԲԸ-ի կողմից վճարման ենթակա այլ գումարների (տվյալ ամսվա վճարացուցակներում ընդգրկված անձանց) վճարման գործընթացը շարունակվում է: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբ:

Շուրջ 7900 շահառուից ավելի քան 5000 շահառուի վճարում արդեն իսկ կատարվել է:

Մնացած շահառուների վճարման գործընթացը հետաձգվում է բանկային համակարգում նրանց տվյալների նույնականացման պատճառով:

Խնդրում ենք սպասել գործընթացի ավարտին, որի վերաբերյալ առաջիկայում հանդես կգանք հավելյալ տեղեկատվությամբ:

Արմեն Խաչատրյանի թեկնածությունն առաջադրվել է Արդարադատության նախարարի պաշտոնում
Հաջորդ նորություն next
 Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով նիստին. ԱԳՆ
16.10.2024
Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով նիստին. ԱԳՆ