14.10.2024
ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանին անցում տրամադրել նույն պայմաններով, ինչ Իրանն է տրամադրում
prev Նախորդ նորություն

«Գազպրոմ Արմենիա»-ն շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր սոցիալական քաղաքականության շրջանակում շարունակում է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին։ Անցած տարվա նոյեմբերից շուրջ 40 ընտանիք բնակվում է Ընկերության հաշվեկշռում գտնվող «Կարին» հանգստյան տանը։


«Գազպրոմ Արմենիա»-ն սեղմ ժամկետներում կազմակերպել էր հանգստյան տան ենթակառուցվածքների վերականգնումն ու շահագործումը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին կացարաններով ապահովելու համար:


Ներկայում այստեղ բնակվում է ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ «Կարին»-ում բնակվող հայրենակիցների համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ կոմունալ-կենցաղային հարմարությունները, սենյակներն ապահովված են ինտերնետ կապով և կաբելային հեռուստատեսությամբ, կազմակերպված են տարածքներ բնակիչների հանգստի և երեխաների ժամանցի համար։ Հանգստյան տանը գործում է ճաշարան, որտեղ մատուցվում է երեքանգամյա սնունդ։


Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին օժանդակելու ծրագրի շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն նաև ապահովում է 4 երեխաների անվճար ուսուցումը Ուսումնա-սպորտային համալիրի դպրոցում։ Նրանցից երկուսը սովորում են 5-րդ դասարանում, ևս երկուսը՝ ավագ դպրոցում։


Ընկերության նախաձեռնությամբ լուծվել է նաև «Արցախգազ» ՓԲԸ մի շարք նախկին աշխատողների զբաղվածության խնդիրը։ Ներկայում ավելի քան 54 մասնագետներ «Արցախգազ»-ից աշխատում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության մասնաճյուղերում։


Անցած տարի «Գազպրոմ Արմենիա»-ն նախաձեռնել էր Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին օժանդակելու ծրագիր, որն իրականացվել էր երկու փուլով։


Ծրագրի առաջին փուլով կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում էր տրամադրվել 600 ընտանիքի։ Փոխհատուցումը նախատեսված էր վեց ամիս ժամկետով, առաջնահերթությունը տրվել էր բազմանդամ և բազմազավակ ընտանիքներին։


Երկրորդ փուլի շրջանակում աջակցության համար դիմած արցախցի 1300 ընտանիքի Ընկերությունը հատկացրել էր միանվագ ֆինանսական օգնություն՝ 100 000-ական դրամ յուրաքանչյուր ընտանիքի համար։


 


 

Լուսանկարը՝ parliament.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ