25.11.2024
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կորեայի Հանրապետություն
prev Նախորդ նորություն

Բնակավայրի խնդիրների ռեյտինգավորումը կնպաստի դրանց արդյունավետ լուծմանը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ-ուղերձ՝ դիմելով քաղաքացիներին։ Նա առաջարկել է, որ բնակիչները իրենց բնակավայրերի խնդիրները հավաքեն, ռեյտինգավորեն, ինչը կնպաստի դրանց արդյունավետ լուծմանը։


Նա, մասնավորապես, նշել է. «Բազմաթիվ բնակավայրերի բազմաթիվ պրոբլեմներ մեզ հաջողվել է լուծել: Տեսնելով, որ պրոբլեմները լուծվում են տարբեր բնակավայրերի մեր սիրելի հայրենակիցները իմ պաշտոնական կամ ոչ պաշտոնական այցելությունների ընթացքում իրենց բնակավայրերի բոլոր մնացած տասնյակ պրոբլեմները բարձրացնում են իմ առաջ: Բայց խնդիրն այն է, որ եթե մենք հիմա միանգամից ձեռնամուխ լինենք այդ բոլոր պրոբլեմների լուծմանը, մեծ է հավանականությունը, որ նրանցից որեւէ մեկը նորմալ չենք լուծի:


Ես առաջարկում եմ, որ բնակավայրերի բնակիչները հավաքվեն, քննարկեն, իրենց բնակավայրերի պրոբլեմները ռեյտինգավորեն՝ պրոբլեմ թիվ 1, պրոբլեմ թիվ 2, պրոբլեմ թիվ 3, մնացած 4-րդ, 5-րդ պրոբլեմները թողնելով մի կողմ: Նրանք հնարավորություն կունենան հանդիպելու կառավարության ներկայացուցիչներին եւ ինձ՝ մեր առջեւ խնդիրները դնելով այս ռեյտինգավորված տրամաբանությամբ:


Դա մեզ հնրավորություն կտա բնակավայրի հետագա պրոբլեմների լուծումը շարունակել այս ռեյտինգավորված տրամաբանությամբ, ինչը մեզ կազմակերպչական շատ մեծ ներդաշնակություն կտա պետական ինստիտուտների, համայնքի եւ համայնքի բնակիչների միջեւ: Սա է իմ առաջարկը»: