11.10.2024
Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին հրամանագիրը ես չեմ ստորագրել. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Դավաճանված ու հայաթափված Արցախի Անկախության օրն է

Լուսանկարը՝ aparaj.am-ի
Լուսանկարը՝ aparaj.am-ի

Այսօր Ադրբեջանի կողմից օկուպացված, հայաթափված, ՀՀ իշխանությունների կողմից թշնամուն սկուտեղի վրա դավադրաբար հանձնված Արցախի Հանրապետությունն Անկախության 33-րդ տարեդարձն է:


1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիր։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 99 տոկոսը քվեարկեց հօգուտ անկախության:


29 տարի անց՝ 2020 թվականին հիմք դրվեց Արցախի հայաթափմանն ու օկուպացմանը: Շատերը նման հեռանկարը կանխատեսում էին, շատերի համար այդ սցենարը, ինչպես ցույց տվեց ժամանակը, ընդունելի էր: Բայց նույն այդ ժամանակը ցույց տվեց, որ "Արցախը տանք հանգիստ ապրենք" բանաձևը իրականության հետ որևէ աղերս չունի, և սպառնալիքները, որ հայ ժողովրդի գլխին կախված են դամոկլյան սրի պես, որևէ տեղ չեն անհետացել. թշնամին եղել և մնում է նույնը:


Արցախը արժանի չէր դավաճանվելուն, Արցախը արժանի չէ, որ իրեն մոռացության հանձնեն ու թողնեն պատմության էջերում, ինչպես հարյուր տարի առաջ մոռացանք ու հանձնեցինք պատմությանը Իգդիրը, Կարսը: Բայց և պարզից էլ պարզ, որ քանի դեռ Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունեցել, Արցախը վերադարձնելու և Արցախ վերադառնալու հույսերը հավասար են զրոյի...


 


 


 

Հայաստանը փոխանցել է ադրբեջանական կողմին խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը. փոխնախարար
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները