Քանի՞ էլեկտրամոբիլ է ներմուծվել Հայաստան 2024 թվականի ընթացքում
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ․ օգոստոսի 1-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրի ներքո դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 2563 հատ։
Հիշեցնենք, որ 2024 թվականի համար մաքսային արտոնությամբ՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով, նախատեսված է երրորդ երկրներից Հայաստան ներմուծել 7400 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց։
Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում երրորդ երկրներից ՀՀ փաստացի ներմուծված (հայտարարագրված) տրանսպորտային միջոցների քանակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ յուրաքանչյուր ամսվա 1-ի դրությամբ, հրապարակվում է ՊԵԿ պաշտոնական կայք էջի «Մաքսայի վիճակագրություն» բաժնի «Հաշվետվություն 3-րդ երկրներից ՀՀ ներմուծված էլեկտրաշարժիչով որոշ տրանսպորտային միջոցների վերաբերյալ» ենթաբաժնում։