23.11.2024
Գործարկվել են Երևան-Ուֆա-Երևան երթուղով չվերթերը
prev Նախորդ նորություն

Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցությունը

Հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։


Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մոհամմադ Նաջաֆին:


Նախարար Պապիկյանը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին, մաղթել հաջողություններ կարևոր առաքելության մեջ:


Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նախկին ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինին՝ արդյունավետ համագործակցության համար:


Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: