20.04.2025
prev Նախորդ նորություն

Գևորգ Պապոյանի նախագահությամբ կայացել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 8-ին ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում կայացել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստը։

«Կարևոր է մշակել այնպիսի ընդհանուր մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն արդյունաբերական հատվածի աջակցմանը, նորարարության խթանմանը, տեխնոլոգիական արդիականացմանն ու ապրանքների մրցունակության բարձրացմանը», - ողջույնի խոսքում նշել է Գևորգ Պապոյանը։

Նիստի ընթացքում քննարկվել են մինչև 2030 թ․ ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները։

Օրակարգային հարցերի թվում էին ռոբոտաշինության զարգացման, արդյունաբերական ռոբոտների արտադրության և ներդրման միջպետական ծրագրի մշակման հնարավորությունը, ինչպես նաև ԵԱՏՄ արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման ընթացքում տրամադրվող ֆինանսական աջակցությանը վերաբերող հարցեր։

Նիստի արդյունքներով ստորագրվել է նիստի արձանագրությունը։

Իր աշխատանքներն է սկսել  Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի 11-րդ համաժողովը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար