26.11.2024
Պարզվում են պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները. ՔԿ
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Օվերչուկ

Մոսկվան շարունակում է Երևանը համարել դաշնակից, իսկ երկու երկրների տնտեսական համագործակցությունը նկատելի աճ է գրանցում։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք ունենք շատ կարևոր տնտեսական հարաբերություններ Հայաստանի հետ` 7,3 միլիարդ դոլար, և եթե նայենք վիճակագրությանը, ապա այն կրկնապատկվել է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Տեմպերը շատ լավն են, տնտեսությունը շատ լավ է զարգանում»,- ասել է նա՝ հիշելով նաև Հայաստանի ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ-ին։


Օվերչուկին հարցրել են նաև Երևանի հետ համագործակցության մասին՝ ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովին մասնակցելու համատեքստում, որին հրավիրված են Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Իսրայելի, արաբական երկրների և Հնդ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ՆԱՏՕ-ի գործընկերների ներկայացուցիչներ։