26.11.2024
Քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում
prev Նախորդ նորություն

ՔԿ-ն՝ Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում գործողությունների մասին

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը պարզաբանել է, թե որ գործի շրջանակում են գործողություններ իրականացվում այս պահին Արաբկիրի վարչական շրջանի գրասենյակում.


"ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխտակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։


Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում",- գրել է նա։