7.09.2025
Հայաստանի և Մալթայի հարաբերությունները գերազանցապես զարգանում են. դեսպան
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ու Ռիխտերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:


Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը: Այդ առումով, վարչապետն ընդգծել է Գերմանիայի կարևոր դերակատարությունը:


Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քննարկումների շուրջ:


Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի և Գերմանիայի համագործակցության զարգացմանը նպաստելու համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը