22.04.2025
Քննարկվել են Հայաստան-Սլովենիա երկկողմ փոխգործակցության ընդլայնման հեռանկարները
prev Նախորդ նորություն

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային ոլորտի բարելավմանն ուղղված հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է վերանայել շրջանառության հարկի դրույքաչափերը:


Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել շրջանառության հարկի համակարգին, առկա խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին, ծավալվել է քննարկում հարկային քաղաքականության հարցերի շուրջ:


Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է մոտիվացիաները ճիշտ ձևակերպել և ընդգծել, որ կառավարությունը որդեգրել է մի քաղաքականություն, ըստ որի Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել, քանի որ այն դեֆորմացնում է տնտեսությունը, հարկային համակարգը, ստեղծում է տնտեսական անառողջ միջավայր: Նիկոլ Փաշինյանի խոսքով` այն պետք է իրականացնել փուլային տրամաբանությամբ և գնալ միասնական մեկ հարկային համակարգի:


Ծավալված քննարկման արդյունքում Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել անհրաժեշտ քայլերի իրականացումը հարկային ոլորտի բարելավման ուղղությամբ:


 


 

Կադաստրի քարտեզը համապատասխանո՞ւմ է Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ տարածքին. իշխանությունը չգիտի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան