24.11.2024
ՍԴՀԿ Կենտրոնական վարչությանը պակասում է քաղաքական հասունությունը․ Տեր Արարատ քահանա
prev Նախորդ նորություն

Քննարկվել է պետական գույքի մասնավորեցման գործընթացին վերաբերող նախաձեռնությունը

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:


Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցվել են «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասը եւ ուղղակի վաճառքի ձեւով` «Ավտոմատիկա» ՓԲԸ-ի 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը:


Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 3 մլրդ 790 մլն դրամ, որից 3 մլրդ 777 մլն դրամն ընկերությունների մասնավորեցումից ստացված միջոցներն են: Նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները կազմել են 13 մլն 202 հազար դրամ:


Պետական բյուջե սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 2,6 մլրդ դրամ, իսկ համայնքների բյուջեներ փոխանցվել է 1,1 մլրդ դրամ:


Մեկ մասնավորեցման մասով պրոֆիլի պահպանումն իրականացվել է, իսկ ներդրումները սահմանված ժամկետում չիրականացնելու համար գնորդի նկատմամբ հաշվարկվել է 30 մլն դրամի չափով տուգանք:


Հաշվետու ժամանակահատվածում ծրագրից հանվել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, որի կառավարման լիազորությունը փոխանցվել է Առողջապահության նախարարությանը: Մասնավորեցումից ստացված 3,7 մլրդ դրամ միջոցները նախորդ տարվա համեմատ ավելի են շուրջ 459,94 տոկոսով:


Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: