24.11.2024
Կիրակի Բագրատ Սրբազանը հանդես է գալու կարևոր՝ իրավիճակ փոխող ելույթով
prev Նախորդ նորություն

Ներքին Հանդից ռուս սահմանապահները դուրս են եկել. մարզպետ

Սյունիքի մարզի Ներքին Հանդից ռուս սահմանապահները դուրս են եկել, այս մասին լրագրողներին ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, գրում է 168.am-ը:


«Որտեղ տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ դուրս են եկել, Ներքին Հանդից էլ են դուրս եկել, հիմա այնտեղ ռուս սահմանապահներ չկան»,- ասաց նա։


Կա՞ն տեղեր, որ դուրս չեն եկել՝ մարզպետն ասաց, թե հստակ չի կարող ասել։


«Տեսեք՝ եթե կա ինչ-որ տեղ, որտեղ եղել են, կարող է 80 տոկոսը դուրս գա, մյուսները մնան, մինչև հաջորդները դուրս գան, չեմ կարող հստակ ասել, բայց Ներքին Հանդից դուրս են եկել»,- ասաց Ռոբերտ Ղուկասյանը։


Նա ասաց, թե Սյունիքում որևէ բան տեղի չի ունենում՝ բացառությամբ ռուս սահմանապահների դուրս գալը։