23.11.2024
Արարողակարգային միջոցառում է եղել․ ՆԳՆ խոսնակի պարզաբանումը
prev Նախորդ նորություն

Եկեղեցու դեմ արշավ չկա. Փաշինյան

Եկեղեցու դեմ արշավ չկա, դա պետք է փնտրեք ուրիշ տեղ, որը կապ չունի ՀՀ կառավարության հետ. այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սարդարապատի միջադեպին, երբ խայտառակ ձևով արգելվել էր կաթողիկոս Գարեգին Երկրորդի մուտքը հուշահամալիր:


’’ՀՀ-ում եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել և չի լինի: Եթե եկեղեցու դեմ արշավ տեսնում եք, ուրեմն դա պետք է տեսնեք ուրիշ տեղ և այդ տեղը կապ չունի ՀՀ կառավարության և կառավարող մեծամասնության հետ»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե Բաքվից և Անկարայից հնչող մեկնաբանությունները գրեթե նույնությամբ կրկնում են ՔՊ-ական պատգամավորները՝ արշավ տանելով եկեղեցու դեմ, Փաշինյանն ասաց, թե սովորություն չունի մեկնաբանել մեկնաբանություններ, որոնք չի կարդացել:


Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Ադրբեջանը չի համաձայնում Ալմա-Աթիի հռչակագիրն ամրագրել խաղաղության պայմանագրում և ի՞նչ ընթացքում է պայմանագրի ստորագրման հարցը, Փաշինյանն ասաց.


«Նրբություններ կան: Խաղաղության պայմանագրի համաձայնեցված հատվածներում արդեն իսկ կա հղում Ալմա-Աթիի հռչակագրին: Այնտեղ խոսքը ուրիշ բանի մասին է, որը ես հիմա չեմ ուզենա մեկնաբանել, որովհետեւ դա աշխատանքային է: Եկեք հետեւենք Բաքվից հնչող հայտարարություններին: Վերջին շրջանում Ադրբեջանի նախագահի կողմից հնչել են հայտարարություններ, որ իրենք հավատարիմ են Պրահայի պայմանավորվածություններին, Ալմա-Աթիի հռչակագրին: Նաեւ շատ սիմվոլիկ էր, որ ԱԳ նախարարների հանդիպումը տեղի ունեցավ Ալմաթիում: Որոշ նրբություններ կան, որոնք իրենց հերթին ունեն նրբություններ: Կան աշխատանքային հարցեր, որոնք կարող են հաղթահարվել: Բայց կարող եմ ասել, որ ունենք մթնոլորտի էական փոփոխություն, բայց դա դեռ չի նշանակում, որ հասել ենք վերջնագծին, մնում է ստորագրելը»: