19.02.2026
Դոհայում քննարկվել են Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները
prev Նախորդ նորություն

Կառավարությունը շահագրգիռ է Ֆրանսիայի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմամբ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինիին:


Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը, այդ թվում՝ տնտեսության, ենթակառուցվածքների, պաշտպանության և հումանիտար բնագավառներում համատեղ ծրագրերին առնչվող հարցերի լայն շրջանակ:


Կողմերը կարևորել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: Արայիկ Հարությունյանն ընդգծել է երկու երկրների միջև առանձնահատուկ հարաբերությունների փաստը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմամբ ու ընդլայնմամբ:


Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսության ոլորտում համատեղ ծրագրերին: Քննարկվել են աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, ինչպես նաև 2027 թվականին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:


 

Շատ հստակ ասում եմ՝ պատերազմի հրահրողն ու հեղինակը գործող իշխանությունն է. Բագրատ սրբազան
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան