Դասադուլը թույլատրելի բողոքի գործողություն է, որը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ
Դասադուլը ավանդական ու թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերով։ Կարճ տևողության պայմաններում (օրինակ՝ մեկ շաբաթ) այն որևէ կերպ չի կարող ուսանողի համար առաջացնել բացասական հետևանքներ։ Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Նա նշել է. "Մենք հայտարարում ենք, որ անվճար իրավաբանական օգնություն կտրամադրենք բոլոր այն ուսանողներին, որոնց նկատմամբ դասադուլ կամ անհնազանդության այլ խաղաղ գործողություններ իրականացնելու պատճառով կփորձեն կիրառել պատժամիջոցներ։
Միևնույն ժամանակ, փաստում ենք, որ բուհի վարչակազմի ու դասախոսների կողմից դասադուլին մասնակցող ուսանողներին սպառնալը կամ դասադուլը չիրականացնել կամ այն դադարեցնել ստիպելը իրավաչափ չէ, ուստի խորհուրդ ենք տալիս նման դեպքերում կատարել ձայնագրություն։
Հիշեցնում ենք մեր շուրջօրյա թեժ գծի հեռախոսահամարը՝ 095088787։
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն":