28.11.2024
Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին ներկայացրեց Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը
prev Նախորդ նորություն

Ե՞րբ մանդատները վայր կդնեն. ընդդիմությունը պարզաբանում է

Մենք մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար: Այս մասին Աժ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ եթե Փաշինյանը մնա ժպ, ապա կօգտագործի բոլոր վարչական ռեսուրսները ընտրություններում ձայներ ապահովելու համար:


Նա հարց հնչեցրեց՝ այդ մարդն իր թիմում մի վստահելի մարդ չունի՞, որ մի քանի օրով ասի առ կնիքը, գնա կառավարի։ 


«Ընտրություններ, այո, պետք է լինեն, բայց ընտրության ամենակարևոր և առաջին պայմանը՝ Փաշինյանը չպետք է լինի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար»,- ասաց նա։


Անդրադառնալով ՔՊ-ականների հայտարարություններին, թե Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը և նրան միացած գործիչները փորձում են Հայաստանը դարձնել ծայրագավառ և փորձում են հեղաշրջում իրականացնել երկրում, Խաչատրյանը նշեց, որ գործող իշխանությունները երկու փուչիկ են փչել վերջին մի քանի տարիների ընթացքում, որոնցից մեկը պայթեցրեց ուրբաթ օրը դատախազ Աննա Վարդապետյանը, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք որևէ օտար ուժ Հայաստանում հեղաշրջում է ուզում իրականցնել, և դատախազը հերքեց՝ նշելով, որ ընդհանրապես հեղաշրջման փորձ չի եղել։


"ՔՊ-ն ուզում է Հայաստանը դարձնել վիլայեթ, դրա համար Փաշինյանը գնացել էր Էրդողանի երդմնակալությանը, նստել Ալիևի հետևը և նայում էր Ալիևի ծոծորակին",- հավելեց Խաչատրյանը։