18.02.2026
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են ճշտման գործընթացը
prev Նախորդ նորություն

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառի հարցեր

Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին, մասնավորապես՝ պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու ՀՀ զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր։


 


 

Մայրաքաղաքի երթևեկությունը կսահմանափակվի
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան