25.11.2024
«Հույսի շավիղ». լույս է տեսել Կարինե Ռաֆայելյանի վիպակների գիրքը
prev Նախորդ նորություն

Սարգիս Գալստյանին մեղադրանք է ներկայացվել լրտեսության համար

Մարտի 29-ին Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանին մեղադրանք է ներկայացվել լրտեսության համար։ Այդ մասին հայտնել է ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։


Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում անձին լրտեսության համար մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել կալանքը։ 


Ավելի վաղ Կարմիր խաչից հայտնեցին, որ իրենց միջնորդությամբ Հայաստան է Արցախից տեղափոխվել երկու անձ:


VERELQ-ը հիշեցնում է, որ Արցախի հայաթափումից հետո  լրագրող Թաթուլ Հակոբյանը հայտնել էր, որ Արցախում եզակի մնացած հայերից «Սարգիս Գալստյանը Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ»։ Ավելի ուշ այս տեղեկատվությունը հերքվեց, սակայն մինչ օրս Գալստյանը կնոջ հետ ապրում էր դատարկված Ստեփանակերտում: