9.10.2024
Վահագն Խաչատուրյանն Էրբիլում այցելել է Աինկավայի հայկական եկեղեցի
prev Նախորդ նորություն

Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ կանցկացվեն

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումներ նախապատրաստելու և անցկացնելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը։


Այս մասին հայտնում են ՊՆ-ից:


Քննարկվել են տարատեսակ միջոցառումների կազմակերպման ու անցկացման վերաբերյալ մի շարք հարցեր, հստակեցվել են միջոցառումների անցկացման ձևաչափերն ու ժամանակացույցը:

Անդրադարձ է կատարվել նաև միջոցառումների հանրային իրազեկմանը վերաբերող հարցերի: 
Նախարար Սուրեն Պապիկյանը հանձնարարել է սկսել հանձնաժողովի հաստատած միջոցառումների կազմակերպմանն առնչվող աշխատանքները։

Նիստի ընթացքում բարձրացված հարցերի շուրջ կկազմակերպվեն քննարկումներ, և հաջորդ նիստին կներկայացվեն համապատասխան առաջարկություններ:


 

ՀՀ և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգը
Հաջորդ նորություն next