4.04.2026
Հերթական հաշտությունը. 2 մլրդ դրամը գերազանցող գույքը փոխանցվում է ՀՀ-ին
prev Նախորդ նորություն

Որքան գումար կհատկացվի մանկապարտեզների և մարզադպրոցների կառուցմանը

Կառավարության որոշմամբ, նախատեսվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար չբաշխված գումարներից կատարել վերաբաշխում 638,444.4 հազար դրամ գումարի չափով՝ գումարն ուղղելով մանկապարտեզների և մարզադպրոցների, ինչպես նաև «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների նախագծմանը և կառուցմանը:


Բացի այդ, որոշմամբ նախատեսվում է նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին փոխանցել թվով 23 դպրոցի և 11 կրթահամալիրի կառուցման աշխատանքների պատվիրատու մարմնի լիազորությունները: Վերոնշյալ նպատակով որոշմամբ նվազեցվում են 2024 թվականի պետական բյուջեի 1236 ծրագրի 32002 միջոցառմամբ նախատեսված և օբյեկտներով չբաշխված գումարները: Որոշմամբ գումար կհատկացվի թվով 5 մանկապարտեզի, թվով 2 մարզադպրոցի, ինչպես նաև թվով 10 «Վորքաութ» տեսակի մարզահրապարակի նախագծման, կառուցման և վերակառուցման համար: Որոշմամբ կկատարվի նաև վերաբաշխում 300 դպրոցի ծրագրի կատարողների միջև:


Արդյունքում կապահովվեն կրթական և մարզական դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմաններ։


 

Հայ-ֆրանսիական հարաբերություններն արդեն բարձրացել են ինստիտուցիոնալ մակարդակի. Ռուբինյան
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար