14.11.2024
ՀՀ գլխավոր դատախազության կողմից ադրբեջանցու հանձնման միջնորդությունն ուղարկվել է ՌԴ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը և Ատալը քննարկել են տնտեսության ոլորտում ՀՀ-Ֆրանսիա համագործակցության զարգացումը

Փարիզում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի հետ:


Ֆրանսիայի վարչապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը և ընդգծել իր գլխավորած կառավարության պատրաստակամությունը` հետևողականորեն զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ:


Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Գաբրիել Ատալին վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ: Վարչապետը կարևորել է Ֆրանսիայի կառավարության հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումն ու ընդլայնումը:


Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի, շինարարության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, ջրային ոլորտի կառավարման, զբոսաշրջության բնագավառներում գործակցությանը և համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:


Վարչապետ Փաշինյանը կարևորել է Ֆրանսիայի կառավարության աջակցությունը Հայաստանին` շուկաների դիվերսիֆիկացման, ինչպես նաև ստանդարտների ներդրման ուղղությամբ:


Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Ատալին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Ֆրանսիայի վարչապետը հրավերը սիրով ընդունել է:


 

Մարդասպան Մհեր Ենոքյանն ազատ չի արձակվի
Հաջորդ նորություն next
 Վրաստանը պատրաստ է մոդերատոր լինել ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների խթանման գործում
13.11.2024
Վրաստանը պատրաստ է մոդերատոր լինել ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների խթանման գործում