27.11.2024
Աշոտ Հովհաննիսյանն ազատության մեջ է
prev Նախորդ նորություն

Փոխըմբռնման հուշագիր. ՀՀ մարզերում կզարգացնեն կայուն զբոսաշրջությունը

Փետրվարի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի և Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող և իրականացվող «Բնական լանդշաֆտների պահպանումը հանուն Հայաստանում տնտեսության զարգացման» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը իրականացվում է «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF-Հայաստան) հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալության» (SDA) հետ համագործակցությամբ։

Կառույցների միջև հաստատված համագործակցությունը նպատակաուղղված է խթանելու ՀՀ Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում կայուն զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև էկոհամակարգերի պաշտպանությանը։