26.11.2024
«Տրանսավիա»-ն հայտարարում է Լիոն-Երևան, դեպի Փարիզ և Մարսել ուղիղ չվերթերի մեկնարկը
prev Նախորդ նորություն

Գեղարքունիքի բնակիչները ինքնաբուխ բողոքի ակցիա են սկսել՝ փակելով միջպետական ճանապարհը

Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի 17 գյուղերի բնակիչները այսօր ինքնաբուխ բողոքի ակցիա են սկսել’ փակելով միջպետական ճանապարհը Ծակքար գյուղի մոտ և պահանջելով չեղարկել արտագնա աշխատանքի հարկման ապօրինի որոշումը։ Այս մասին իր Telegram-ալիքում գրում է Նաիրի Հոխիքյանը։ 


Միայն Մարտունու տարածաշրջանի 90 հազար բնակիչների մեծագույն մասը, տեղում աշխատսնք չունենալով, կարողանում է ապրուստի միջոց հայթայթել արտագնա աշխատանքից, երբ ընտանիքի տղամարդիկ ամիսներով մեկնում են հիմնականում Ռուսաստան ու ծանր աշխատանքով փող վաստակում։


ՀՀ կառավարության որոշմամբ այլ երկրում մարդկանց աշխատած փողից պետք է հարկ վճարվի, այնինչ դա ակնհայտ ապօրինի է և չի համապատասխանում կրկնակի հարկման բացառման միջպետական համաձայնագրերին։