13.12.2024
ՎԶԵԲ-ը պատրաստ է ընդլայնել փոխգործակցությունը ՀՀ-ի հետ. բանկի նախագահը` Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Փաշինյանը հայտնել է ԼՂ-ից տեղահանվածների հումանիտար խնդիրների լուծման քայլերի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տնօրեն Էմի Պոպի հետ: Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:


Քննարկվել են ՀՀ կառավարության և Միգրացիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:


Վարչապետն անդրադարձել է միգրացիայի ոլորտում մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում` թվայնացման ուղղությամբ քայլերին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերը, միաժամանակ կարևորել միջազգային հանրության շարունակական աջակցությունը:


Էմի Պոպը շեշտել է միգրացիայի ոլորտում Հայաստանում իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը և նշել, որ կազմակերպությունն իր հերթին պատրաստ է սերտ համագործակցությամբ նպաստել դրանց հետագա արդյունավետ կյանքի կոչմանը:


Միգրացիայի միջազգային կազմակերպության տնօրենը բարձր է գնահատել ԼՂ-ից բռնի տեղահանվածների հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերը: