Նիկոլի «ինքնիշխանական» թշվառությունը
Ալիևը կետ առ կետ բացահայտել է քննարկվող փաստաթղթի բովանդակությունը, որն, ըստ էության, անվերապահ կապիտուլյացիայի «ճանապարհային քարտեզ» է (այդ մասին, ցավոք, ես խոսում եմ վերջին ամիսների իմ բոլոր հարցազրույցներում): Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Նա ուղղակիորեն հայտարարում է, որ է Սյունիքը դարձել է հայ- ադրբեջանական հակամարտության օբյեկտ ու «խաղաղության» իր տեսլականն է ներկայացնում, ինչը ենթադրում է Հայաստանի սուվերենության սահմանափակում Սյունիքով անցնող տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ, 2021-22թթ-ի ադրբեջանական օկուպացիայի օրինանականացում, անկլավների վերադարձ:
Հիշո՞ւմ եք՝ ինչպես էր «ինքնիշխան» մեկը հոխորտում, որ եթե զոհաբերենք Արցախը, «կադաստրի վկայական» կունենանք 29800 կիլոմետր քառակուսով:
Բանալի արտահայտությունը «կադաստրի վկայականն» էր: Փաշինյանի շուրթերով Ալիևը հնչեցրեց այդ տերմինը՝ ապալեգիտիմացնելով Երրորդ հանրապետությունը, նրա հիմքերը, պայմանական դարձնելով նրա ինքնիշխանությունը, սահմանները:
Պարզ չէ՞ր, որ այս ամենից հետո Ալիևն ասելու է՝ ի՞նչ միջնորդներ, ես եմ ձեր «կադաստրի վկայականը» տվողը:
Ինչի մասին Ալիևը խոսում է, վաղուց է հայտնի, բայց ոչ թե մեր հասարակությանը, այլ մի խումբ իշխանամետ փորձագետների ու «արևմտամետների», որոնց Փաշինյանը պարբերաբար պատմում է Ալիևի սպառնալիք- պահանջների մասին:
Սրանք, ժողովրդին ճշմարտությունը պատմելու փոխարեն, հայտնվում են եթերում՝ Փաշինյանի «ինքնիշխանական» հետույքը փրկելու համար:
Տղերք, դուք վաղուց դարձել եք Փաշինյանի քաղաքականության համահեղինակը ու վաղը հանկարծ հեքիաթ չպատմեք, թե ոնց եք փակ հանդիպումների ժամանակ «հերոսաբար ընդդիմացել» Փաշինյանին»: