8.06.2025
Տարեսկիզբը թույլ է տալիս կանխատեսել գերլարված տարի ամբողջ տարածաշրջանի համար
prev Նախորդ նորություն

Այն, ինչի մասին խոսում է Գյուլերը, դա կիրառվել կամ կիրառվելու է Հայաստանի դեմ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.


"Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ընդարձակ հարցազրույց է տվել, որտեղ բավականին կարևոր հարցերի է անդրադարձել։ Մեզ հետաքրքրող մասերից մեկը թերևս վերաբերվում է Գյուլերի պատկերացրած ժամանակակից պատերազմներին և դրանց ձևերին։ Անշուշտ, պետք է հասկանալ, որ այն, ինչի մասին խոսում է Գյուլերը, դա կիրառվել կամ կիրառվելու է հենց Հայաստանի դեմ։

Հետաքրքիր է, որ Գյուլերը ապագա պատերազմների մասին ասում է, որ տեղի է ունենում անցում պատերազմների վարման դասական ձևից դեպի հիբրիդային պատերազմի։ Ու էստեղ հատկապես նշում է, որ կարևորը արագությունն ու գործողությունների ներդաշնակման սինխրոնությունն է մարտի դաշտում տարբեր ձևի օպերացիաների համար։

Եթե հիշում եք, այսպիսի պատերազմների ձևի մասին խոսել եմ ապագա բանակային մոդելի համատեքստում։ Ժամանակը մեզ համար չափազանց թանկ գին ունի, իսկ բաց թողնված ժամանակը մեզ համար ինքնասպանության արժեք ունի":

Հայաստանի իշխանության գոյությունը Ադրբեջանի ազդեցության աճի ու շահերի ամրապնդման երաշխիք է
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին