25.11.2024
Վայոց ձորը նոր մարզպետ ունի
prev Նախորդ նորություն

Կառավարությունը շարունակում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների սոցիալական աջակցության տրամադրումը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու վերաբերյալ: Որոշման շրջանակում նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100000 քաղաքացիների 6 ամիս ժամկետով (2023 թ. հոկտեմբերից մինչև 2024 թ. մարտը ներառյալ) սոցիալական աջակցության տրամադրում՝ ամսական 40000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար: Որոշման շահառու հանդիսացող շուրջ 41500 անձանց նոյեմբեր ամսվա սոցիալական աջակցության գումարը (40000+10000) տրամադրելու համար պետբյուջեից կհատկացվի 2,075,000,000 դրամ:


Մեկ այլ որոշմամբ էլ պետբյուջեից կհատկացվի 1,705,850,000 դրամ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված՝ շահառու հանդիսացող 37000 անձանց նոյեմբեր ամսվա սոցիալական աջակցության գումարը՝ 50000 դրամ, տրամադրելու համար:


Գործադիրը փոփոխություններ է կատարել միանվագ դրամական սոցիալական աջակցության շահառու հանդիսացող անձանց առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության տրամադրման կարգում: Ըստ այդմ՝ առաջարկվում են կարգավորումներ, որոնք կբացառեն շահառուի՝ իրենից անկախ պատճառներով սոցիալական աջակցության գումարը չստանալը: Մասնավորապես առաջարկվում է, եթե աջակցություն ստանալու դիմումը մերժվում է տվյալները 100000 դրամ միանվագ դրամական աջակցության միջոցառման շահառուների ցուցակում առկա չլինելու հիմքով, ապա 2023 թ. ընթացքում նոր դիմում ներկայացնելու և հաստատվելու դեպքում աջակցության գումարը շահառուին վճարել չստացած ամսվանից, իսկ եթե դիմումը մերժվել է ՀՀ-ից բացակայելու հիմքով և ներկայացվել է նոր դիմում, որը հաստատվել է, ապա ամսական դրամական աջակցությունը վճարել նաև նախորդ ամսվա համար՝ ՀՀ-ից 10 օրից պակաս բացակայելու դեպքում: