11.09.2026
Այս իշխանության անփոփոխ մնալը կամ վերարտադրությունը Հայաստանի վերջին էջն է. Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Հայաստանը նշաձո՞ղ է իջեցնելու

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.


«Ամերիկյան ջանքերը կարծես առանձնապես արդյունավետ չեն. Բաքուն շարունակում է պնդել ուղղակի բանակցությունների անհրաժեշտության վրա: «Այլ խաղացողների կողմից սկսված աշխարհաքաղաքական ինտրիգների շարունակականությունն անարդյունավետ է, քանի որ դա միայն ծառայում է հակամարտությունը երկարացնելուն և խաղաղության ձգձգմանը»,- ասել է Բայրամովը:

Մյուս կողմից, երկու կարևոր հանգամանքի վրա հրավիրեմ բոլորիս ուշադրությունը՝ արդյո՞ք ԱՄՆ-ն կամ ԵՄ-ն իրապես շահագրգռված են ակտիվ միջնորդությամբ, թե՞ Բաքվի ագրեսիվ դիրքորոշումը նրանց ալիբին է կամ՝ արդյո՞ք Արևմուտքի և Բաքվի կոշտ «փոխհրաձգության» խորքում սովորական մի գործարք չէ, որը կարող է ավարտվել նրանով, որ Հայաստանին հակեն իջեցնել նշաձողն այս անգամ խաղաղության պայմանագրի հարցում:

Մեր պաշտոնյաների վերջին հարցազրույցները դրա մասին են»:


 

Խնդիրը ոչ թե «Արևմտյան Ադրբեջան» բարբաջանքն է, այլ հենց արհեստածին Ադրբեջանն ինքը
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ