4.10.2024
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
prev Նախորդ նորություն

Քննարկվել են ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Նոյեմբերի 29-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրուինս Սլոթի հետ:


Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների միջև զարգանում է ակտիվ քաղաքական երկխոսություն և պատրաստակամություն հայտնել համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգը նոր ուղղություններով ընդլայնելու նպատակով։


Քննարկվել են ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության օրակարգին առնչվող հարցեր՝ գոհունակությամբ նշելով փոխգործակցության զարգացման դինամիկան։ Անդրադառնալով Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում բարեփոխումների ընթացքին՝ նախարար Միրզոյանը կարևորել է Նիդերլանդների կողմից, այդ թվում՝ ԵՄ ձևաչափում ամուր աջակցությունը Հայաստանում ժողովրդավարությանն ու ինքնիշխանությանը։


Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի, ինչպես նաև Հարավային Կովկասում հարատև կայունության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ տեսլականը, որն ընդգրկում է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:


Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված հայերի կարիքների և իրավունքների հասցեագրմանն առնչվող հարցերի։


 


 

Արարատ Միրզոյանը շփվել է Դեվիդ Քեմերոնի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում