22.11.2024
ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Ռուբեն Վարդանյանի ու մյուս հայերի գերեվարման մասին
prev Նախորդ նորություն

Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու հարթակում գրանցվել է ավելի քան 1000 քաղաքացի

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործարկած կամավորների հավաքագրման հարթակում գրանցվել է ավելի քան 1000 քաղաքացի:


Այդ մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:


«Այս պահին ավելի քան 1000 մարդ միացել է և մեզ հետ հավասար կիսում է հումանիտար աշխատանքերը։ Արդեն տարբեր վայրերում կամավոր պիտակով և Հումանիտար կենտրոնի համապատասխան հագուստով կտեսնեք կամավորների, որոնք առանց տրտնջալու օր ու գիշեր օգնել և նեցուկ են կանգնել պետությանը»,- ասաց Բաղդասարյանը։


Վարչապետի մամուլի քարտուղարը շնորհակալություն հայտնեց բոլոր կամավորերին, որոնք այս պահին փորձում են օգնել և օգտակար լինել հանրությանը։