24.11.2024
Ադրբեջանը ոչ միայն ձգտում է բռնազավթել Արցախը, այլև ՀՀ տարածքները. Գերագույն հոգևոր խորհրդ
prev Նախորդ նորություն

Արցախի անկախության տոնի առիթով Գարեգին Բ-ի տնօրինությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ սեպտեմբերի 3-ին Սուրբ Գայանե վանքում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում Արցախի Հանրապետության Անկախության տոնի առիթով կկատարվի Հանրապետական մաղթանք։


Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի մամուլի ծառայությունը։


«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ սեպտեմբերի 3-ին՝ Սուրբ Գայանե վանքում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում, հընթացս Սուրբ Պատարագի, Արցախի Հանրապետության Անկախության տոնի առիթով կկատարվի Հանրապետական մաղթանք։


Աղոթք կբարձրացվի առ Բարեգութն Աստված Արցախի պետականության և ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի համար։ Աղոթք կբարձրացվի առ Բարեգութն Աստված Արցախի պետականության և ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի համար»,- ասված է հաղորդագրության մեջ։