8.04.2025
ՀՌՀ-ն հաստատել է Երևանի ընտրությունների քարոզչության կարգի պահպանման եզրակացությունը
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ընդգծել է նաեւ ՀՀ կենտրոնական բանկի ու ԱՄՀ-ի միջև արդյունավետ գործակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրին: Այս մասին հայտնում են Կառավարությունից։


Վարչապետը կարեւորել է ՀՀ կառավարության եւ ԱՄՀ-ի միջեւ համագործակցությունը եւ նշել, որ այն նպաստում է մեր երկրում բարեփոխումների հավակնոտ օրակարգն առաջ մղելուն ու տնտեսական ակտիվությանը: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաեւ ՀՀ կենտրոնական բանկի ու ԱՄՀ-ի միջեւ արդյունավետ գործակցությունը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ջիհադ Ազուրին հայկական դրամի 30-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:


ԱՄՀ Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենը բարձր է գնահատել ՀՀ կառավարության հետ համագործակցությունը եւ ընդգծել, որ Հայաստանը հուսալի գործընկեր է ԱՄՀ-ի համար: Ջիհադ Ազուրը նշել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է փոխշահավետ գործակցության շրջանակում հետագայում եւս աջակցել ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումները հաջողելու գործընթացում եւ երկրի տնտեսական առաջընթացին միտված ծրագրերում:


Հյուրի խնդրանքով Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տնտեսության կառուցվածքի փոփոխությունների, կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական ոլորտի, պետական կառավարման համակարգի բարեփոխումների, ներդրումային միջավայրի բարելավման, ենթակառուցվածքների զարգացման եւ այլ ուղղություններով իրականացվող քայլերին ու միջոցառումներին:

Ադրբեջանը ոչ միայն ձգտում է բռնազավթել Արցախը, այլև ՀՀ տարածքները. Գերագույն հոգևոր խորհրդ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը