Երբ ինչ-որ մեկը ցանկանում է ստանալ հողակտորը դիմում է նման ողբերգական գործողությունների
Օգոստոսի 14-ին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին տեղի ունեցավ Սուրմալու տոնավաճառի պայթյունը: Ո՞ւմ մեղադրել և ո՞վ է պատասխան տալու սրա համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Նատալյա Ռոտենբերգը:
"Մենք գիտենք, որ մեկ տարի առաջ այս շենքում հրդեհային անվտանգության խախտումներ են հայտնաբերվել, սեփականատերերը վճարել են տուգանքը, բայց, ցավոք, խնդիրը չի շտկվել: Այս դեպքում հարցն այլ է, թե ինչո՞ւ Երևանի քաղաքապետարանը տուգանքը վճարելուց հետո պատշաճ վերահսկողություն չի սահմանել։
Ես վստահ եմ, որ կան բազմաթիվ շինություններ, որտեղ չեն պահպանվում հրդեհային անվտանգության կանոնները, այդ թվում դպրոցներ եւ մանկապարտեզներ: Հարկավոր է անհապաղ իրականացնել աուդիտորական աշխատանք։
Նման պատահարների ժամանակ դիտարկվում է նաեւ վարկած, ըստ որի երբ ինչ-որ մեկը ցանկանում է ստանալ տվյալ հողակտորը, բայց սեփականատերերը չեն համաձայնում վաճառել այն, դիմում է նման ողբերգական գործողությունների: Մենք իսկապես չէինք ցանկանա հավատալ այս վարկածին:
Պետք է սպասել համապատասխան փորձաքննության և արդյունքների: Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ կանցնեն օրեր եւ բոլորը կմոռանան դեպքի մասին, իսկ այս վայրում գուցե տեսնենք նոր բարձրահարկ շենքեր:
Խորապես ցավակցում եմ բոլոր նրանց, ովքեր տուժել են այս աղետից։ Ոչ մի խոսք հիմա ունակ չէ սփոփել։ Թող Աստված ամեն բան իր տեղը դնի",- գրել է Ռոտենբերգը։