23.04.2025
Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ընդգրկվել «Հայաստան» հիմնադրամի խորհրդի կազմում
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՀՀ պատվիրակությանը

Հունիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) նախագահ Քերոլին Մուգարին, ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համահայկական նշանակության հարցեր: Ընդգծվել է Հայաստանի, Արցախի ու սփյուռքի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու գործում ջանքերի համադրման կարևորությունը:

Կողմերը նաև անդրադարձ են կատարել հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացմանը: Զրուցակիցների խնդրանքով՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է մայիսի սկզբին ԱՄՆ այցի արդյունքները:


 

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակությանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան