Ընդդիմությունն առավոտից արգելափակում է փողոցները Երևանի տարբեր հատվածներում
Այսօր՝ մայիսի 17-ին, "Դիմադրության" շարժման համակիրները սկսել են փակել Երևանի փողոցները՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Փողոցներ են փակվել ինչպես մայրաքաղաքի ծայրամասերում, այնպես էլ կենտրոնում։ Ոստիկանությունն արդեն տասնյակ ցուցարարների է բերման ենթարկել։ Երևանում խցանումներ են:
VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում ապրիլի 25-ից տեղի են ունենում ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքի, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) եւ Արթուր Վանեցյանի "Պատիվ ունեմ" խորհրդարանական դաշինքի կողմնակիցները:
Դրա պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հայկական կողմի "նշաձողի իջեցման" հնարավորության մասին։
Ակտիվիստները ցերեկը փակում են փողոցները, պիկետներ կազմակերպում մայրաքաղաքի տարբեր հատվածներում, իսկ երեկոյան երթեր են անցկացնում Երեւանի կենտրոնական փողոցներով։ Ընդդիմությունը վրաններ է տեղադրել Երևանի կենտրոնում։