23.11.2024
Լևոն Քոչարյանը բերման է ենթարկվել
prev Նախորդ նորություն

Բերման են ենթարկվել Նաիրա Զոհրաբյանն ու Արմեն Աշոտյանը

Առավոտվանից ընդդիմությունն անհնազանդության ակցիաներ է իրականացնում Երևանում, իրավիճակը բավականին լարված է:


Ոստիկանությունը բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին: Ըստ այդմ, բերման են ենթարկվել ԱԺ նախկին պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Արմեն Աշոտյանը։


Վերջինս Facebook-ի իր էջում գրել է.


"Բռնեցին ստոր ձեւով։ Չթողնելով, որ ծաղիկ խոնարհեմ ցեղասպանությունների զոհերի հուշակոթողի մոտ։
Էրեբունի բաժանմունքում եմ",- գրել է նա:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բերման է ենթարկվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոնը: