4.11.2026
ՊՆ պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով վառելիքի հափշտակության համար
prev Նախորդ նորություն

Հայաստանում կգործարկվի Shell խոշոր ընկերության բենզալցակայնների ցանցը

Հայաստանում այս տարվա աշնանը բրիտանա-նիդերլանդական Shell էներգետիկ խոշոր ընկերությունը կգործարկի բենզալցակայանների ցանց:


ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ ընկերությունը պատրաստվում է նոր որակի և ստանդարտների բենզալցակայանների ցանց բացել: Ծրագիրը կա դեռևս անցյալ տարվանից, հայկական կողմն իր հերթին փորձել է ամեն կերպ աջակցել, խնդիրների դեպքում՝ օգնել:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 11-ին Հաագայում Նիդերլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնության գրասենյակում հանդիպել էր Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցած գործարարների թվում էր նաև Shell ընկերության ներկայացուցիչը: 

Վարչապետին սպասարկող թիվ մեկ բորտն անհետացել է. Փաստինֆո
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
02.11.2026
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի ենթակառուցվածքների նախագծումը․ Փաշինյան