30.07.2025
Առաջիկա 5 տարում Հայաստանում նախատեսվում է կառուցել 15 փոքր և միջին ջրամբար. Գնել Սանոսյան
prev Նախորդ նորություն

Արցախում ՌԴ քաղաքացի է անհետ կորել

Արցախի Ներքին գործերի նախարարության ոստիկանության հերթապահ մասում, այնուհետև ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում մայիսի 10-ին հաղորդում է ստացվել Ստեփանակերտում բնակվող ՌԴ քաղաքացի Օլգա Սանիկովայի՝ մայիսի 9-ին Կարկառ գետի ափամերձ տարածքում անհետ կորելու մասին։


Արդեն 2 օր է ոստիկանության ծառայողներն ու փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում Կարկառ գետի երկայնքով։


«Որոնումներն առայժմ արդյունք չեն տվել։ Օ․Սանիկովայի մասին որևէ տեղեկություն իմանալու դեպքում՝ խնդրում ենք դիմել ոստիկանություն կամ զանգահարել 1-02»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:


 

Դատախազությունը բավարարել է Փաշինյանի հարցաքննության միջնորդությունը. փաստաբան
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար