23.11.2024
Իրանը և Հայաստանը քննարկել են համագործակցության զարգացումն էներգետիկ ոլորտում
prev Նախորդ նորություն

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կամայականության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, բայց արդարացրել է քվեարկության գաղտնիությունը խախտելու, ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ ներկայացրած մեղադրանքի մասով։


Հոդվածներից մեկի համաձայն՝ Առուշ Առուշանյանը դատապարտվել է 1,3 տարի, որից Առուշանյանը կրել է 8 ամիս, իսկ մնացած ժամկետը համարվել է կասեցված։ Նա տուգանվել է նաեւ 700 հազար դրամով եւ 5 տարով զրկվել պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից։