ՀՀ բանկերը մերժում են վարկեր տրամադրել ՊԲ-ում ծառայող զինծառայողներին. պատգամավորի ահազանգ
ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը բարձրաձայնում է խնդիր, որը վերաբերում է Արցախի ՊԲ զինծառայողներին:
"Անհասկանալի է, թե ինչու են հայաստանյան բանկերը մերժում վարկեր տրամադրել Պաշտպանության բանակում ծառայող զինծառայողներին։
Կարծում եմ՝ այս թեման, հատկապես այս օրերին, համապատասխան կաբինետներում պետք է քննարկման առարկա դառնալ",- գրել է պատգամավորը Facebook-ի իր էջում ու կցել համապատասխան մերժման փաստաթուղթը։
Նշենք, որ Հովհաննես Առաքելյանը պարզաբանել է իր էջում. "Օրեր առաջ դիմեցի վարչապետի աշխատակազմ ներկայացնելով որ ՀՀ բանկերը վարկ, հիփոթեք կամ ապառիկ չեն տրամադրում Արցախի պաշտպանության բանակում ծառայողներին, այսինքն բացարձակ խտրական վերաբերմունք։ Վարչապետի աշխատակազմը նամակս վերահասցեագրեցին ՀՀ կենտրոնական բանկ։ Ու եկավ պատասխանը":