24.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը՝ ՀՀ նախագահության առաջնայնությունների իրականացման մասին

ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացումը էական ներդրում կլինի կազմակերպության ամրապնդման գործում: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանը, փոխանցում է կազմակերպության telegram-ի ալիքը։


Նրա խոսքով՝ 2021 թվականի սեպտեմբերին Դուշանբեում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայկական նախագահության գերակայությունները միահամուռ աջակցություն են ստացել մյուս անդամ պետությունների կողմից:


Աղասանդյանը նաեւ հիշեցրել է, որ այս տարին ՀԱՊԿ–ի համար հոբելյանական է. շուտով կազմակերպությունը կնշի Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակը, ինչպես նաեւ կազմակերպության կազմավորման 20-ամյակը:


«Խորհրդանշական օրերի հետ կապված էլ մի շարք խորհրդանշական իրադարձություններ ու միջոցառումներ են նախատեսված։ Անցել է մեծ ճանապարհ, եւ մենք ունենք արժանապատվորեն հանրության դատին ներկայացնելու բան», - ասել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը։