28.03.2024
Բալասանյան. Համոզված եմ, որ Ժիրայր Սեֆիլյանը և տղաները կընդունեն իշխանության առաջարկները
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկին՝ Մյունխենում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

«Բարեկամ գերմանացի ժողովրդին պատուհասած այս ողբերգությունը ևս մեկ անգամ ընդգծեց միջազգային համախմբվածության կարևորությունը՝ արմատախիլ անելու ծայրահեղականության բոլոր դրսևորումները: Վշտի և կորստյան այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Գերմանիայի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Ձեզ հետ են մեր սրտերն ու աղոթքները»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Հիշեցնենք, երեկ երեկոյան Մյունխենի առևտրի կենտրոնում իրականացված ահաբեկչության զոհ է դարձել 10 մարդ, ևս 16-ը վիրավորվել են: Իրավապահների գործողության ժամանակ ահաբեկիչը զոհվել է` կամ սպանվել, կամ ինքնասպան եղել, ինչը կպարզաբանի դատաբժշկական փորձաքննությունը:
Հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար