ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվածություններին, որի արդյունքում 32 հայ գերի կհայրենադարձվի. «Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով և որպես բարի կամքի ժեստ՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի։ Իր հերթին, մարդասիրության արժեքներից դրդված և որպես բարի կամքի ժեստ, Հայաստանն ազատ է արձակում ադրբեջանցի երկու զինծառայողի», - գրել է նա։