Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության առաջնորդ Հայկ Մարությանը նախաձեռնում է ստորագրահավաք՝ հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ։ "ՔՊ-ական իշխանությունը ոչ միայն չի կարողանում նորմալ կազմակերպել էլեկտրոնային վճարման համակարգին անցումը՝ քաոս եւ անհարմարություններ ստեղծելով մեր քաղաքացիների համար, այլեւ մտադիր է հունվարի 1-ից լրջորեն թանկացնել տրանսպորտը։ Մեր խմբերը կշրջեն քաղաքում եւ ստորագրահավաք կանեն այդ որոշման դեմ։ Արդյունքում ավագանու որոշման նախագծով կստիպենք հրաժարվել թանկացման չարդարացված մտադրությունից։Խնդրում եմ, եղեք ակտիվ եւ աջակցեք մեր նախաձեռնությանը։ Հեռ.` 094199955 Հասցե`Տիգրան Մեծ 61",- ասված է Մարությանի հայտարարության մեջ: