6.06.2026
Պայթյունավտանգ իրավիճակ՝ Հայաստանի շուրջ
01.10.2024
Պայթյունավտանգ իրավիճակ՝ Հայաստանի շուրջ

Իսրայելական բանակի հետևակը մուտք է գործել Լիբանան, իսկ հրետանին ընդլայնում է հարձակումների աշխարհագրությունը. հրետակոծվում է Լիբանանի տարածքը։ Չափազանց մտահոգիչ տեղեկատվություն է, որի խորքային հետևանքը, աշխարհագրական մոտիկությունը մեր շատ հայրենակիցներ չեն գիտակցում: Միջազգային հարաբերություններում ուժի գործոնը դառնում է միակը, որոշիչը, ինչը քաջալերում է ագրեսիվ պետություններին, իսկ Հայաստանի նման թույլ պետությունների առջև հառնում է պետականությունը կորցնել- չկորցնելու իրական երկընտրանքը: Իսրայելը ներխուժել է Լիբանան, ֆորմալ պատերազմը Հզբոլլահի դեմ է, բայց իրական թիրախը Իրանն է: Այս ամենի հետևանքով՝ կամ թուլանալու է Թեհրանի տարածաշրջանային ազդեցությունը, որը կարևոր գործոն է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման հարցում, կամ Իրանը ներքաշվելու է մեծ պատերազմի մեջ, ինչն ԱՄՆ և Իսրայելի համար անգամներով մեծացնելու է Ադրբեջանի ստրատեգիական կշիռը: Աստված մեզ խոհեմություն տա: Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց