Մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը հանդես կգա «Լուռ գիշերներում» խորագրով համերգով։ Այն տեղի կունենա նոյեմբերի 19-ին, ժամը 20:00-ին՝ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի ճեմասրահում։ Երեկոյին կհնչեն ռուս կոմպոզիտորների գլուխգործոցներ՝ արիաներ հայտնի օպերաներից և ռոմանսներ, ինչպես նաև դաշնամուրային ստեղծագործություններ։ Ծրագրում՝ Ն. Ռիմսկի-Կորսակով, Մ. Մուսորգսկի, Պ․ Չայկովսկի, Ս․ Ռախմանինով, Ս. Պրոկոֆև։ Դաշնամուր՝ միջազգային մրցույթների դափնեկիր Ելենա Վարդազարյան։