Հասարակական - քաղաքական գործիչ, Լեհաստանում նախկին դեսպան Էդգար Ղազարյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցին. "Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը շատ հավանական է, ինչի կապակցությամբ Հայաստանը փաստացի սառեցրել է իր անդամակցությունը միակ ռազմաքաղաքական կազմակերպությանը (ՀԱՊԿ), որին անդամակցում է։ Սա հայտարարում է այն մարդը, ում իշխանության օրոք Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա ու զավթել այն, իսկ ինքն էլ Հայաստանը համարում է աշխարհի յոթ առավել անվտանգ երկրներից մեկը։Եթե Հայաստանում մնացել դեռ մեկ հոգի, ով այս աղետի վտանգը չի տեսնում, ապա նա իր մտածողությամբ` սովորական անասուն է",- գրել է Ղազարյանը։