Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի (Ռաջյա Սաբհա) նախագահ, Հնդկաստանի փոխնախագահ Շրի Ջագդիփ Դհանկարի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել միջխորհրդարանական հարաբերություններին, կրթական, տնտեսական և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներին վերաբերող հարցերը: ԱԺ նախագահը շրջել է նաև Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի շենքում ու գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրանցամատյանում: