Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք։ Այս մասին Ոսկեպարում բնակիչների հետ հանդիպմանը երեկ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, թե գիտի, թե ինչ է լինելու այդ պատերազմի վերջում. «Հետո իրար մի տեղ տեսնենք Երևանում, դուք ինձ ասելու եք, թե մենք գյուղացի ժողովուրդ ենք, այդքան տեղեկություն չունեինք, բա դու՞ք»,-ասել է Փաշինյանը։ Հիշեցնենք, Փաշինյանը երեկ Տավուշի մարզի գյուղեր էր այցելել, ըստ էության՝ ասելու բնակիչներին, որ գյուղերը հանձնվում են: